top of page

Ադրբեջանական զինուժի երկոտանիները հրդեհում են ՀՀ սահմանային հողատարածքները․ Զոհրաբյան



«Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը «միայն արդարաբար, Շուրա» սկզբունքով բաժանում են պորտֆելները, մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները հիմա էլ հրդեհում են սահմանային տարածքներում ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքները։

Նախօրեին ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքները:

Ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցները կոպտագույն կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները, իսկ հստակ դիտավորությամբ կազմակերպված հրդեհները անհնարին են դարձնում գյուղատնտեսական աշխատանքները:

Ի դեպ, օգոստոսի 5-ին պաշտպանության նորանշանակ նախարարը, հաճելիորեն զարմացնելով բոլորիս, հրաման էր տվել թեկուզ մեկ սանտիմետր առաջ եկող ադրբեջանցու վրա կրակել»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page