top of page

Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիր՝ գրավելու Սյունիքը․ Հոխիկյան



Հիշո՞ւմ եք, երբ ասում էի, որ Արցախից հետո Իրանն է ենթարկվելու թուրքական ագրեսիայի։ Աֆղանստանը փաստացի հայտնվեց ահաբեկչական խմբավորման ձեռքում, իշխանությունը փոխանցվեց թալիբներին, իսկ Քաբուլում ԱՄՆ-ին փոխարինելու է թուրքական զորքը, որը չի պատրաստվում կռվել թալիբների դեմ։ Ավելին՝ Թուրքիան բանակցում է ահաբեկիչների հետ՝ համագործակցության հեռանկարով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։


«Ներքևի քարտեզում պարզ երևում է, թե որտեղ է Աֆղանստանը և ինչ նշանակություն ու վտանգ ունի Իրանի համար։

Երբ տարվա սկզբին աղաղակում էի ԱՄՆ նոր իշխանության նվաճողական ծրագրերի մասին ու մատնանշում Իրանը, հենց այսպիսի սցենարներ նկատի ունեի։

Բայդենը արդեն հստակ գործողությունների է անցել։ Հեռու չէ այն օրը, երբ ահաբեկչական խմբավորումները կներթափանցեն Իրան և կսկսեն նաև այդ երկում անկայունություն ստեղծել։


Նրանց կմիանան հյուսիսից՝ Արցախի գրավյալ շրջաններից Իրան մտնող սիրիացի ահաբեկիչները։

Շարունակում եմ կրկնել՝ մենք լրջորեն պատրաստվելու կարիք ունենք, միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիր՝ նպատակ ունենալով գրավել Սյունիքը»,- նշել է նա։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page