top of page

Պատրաստ լինենք թշնամու նոր սադրանքների Արցախի, Սյունիքի, Տավուշի ուղղությամբ․ փորձագետ

Oct 15, 2021
1 min read


Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև։ Թշնամին ասում է, թե իրենց զինվորը սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից։ Հայկական կողմը հերքում է։ Պաշտոնապես հերքում է, բայց ես ուրախ կլինեմ, եթե իրականում մերոնք այդկերպ պատժեն թշնամուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ նաիրի Հոխիկյանը։


«ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Մատաղիսից Քարվաճառ ճանապարհին, որի մեծ մասը մեր հսկողության տակ է, կրակահերթի տակ է հայտնվել ադրբեջանական ավտոշարասյունը։ Թշնամին կորուստներ չունի։ Ռուսները չեն նշում, թե ով է կրակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, ճիշտ նույնկերպ, ինչպես որ չեն նշում, թե կոնկրետ ով է կրակում հայկական բնակավայրերի վրա։


Պատրաստ լինենք թշնամու նոր սադրանքների, որոնք կարող են լինել ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի ու Տավուշի ուղղությամբ։ Խուճապի կարիք, իհարկե, չկա, բայց պատրաստ լինել կրակոցների մասին նոր տեղեկությունների, պետք է»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page