top of page

Հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել Նաիրի կինոթատրոնի տարածք․ ահազանգ

Aug 26, 2021
1 min read


Նաիրի կինոթատրոնի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․


«Այսօր առավոտյան սեփականատիրոջ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել է Նաիրի կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք:


Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդեն ամիսներ շարունակ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր:


Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ հանել է տվել մինչ այդ կինոթատրոնի տանիքին տեղադրված Հայաստանի Հանրապետությւան պետական դրոշները։


Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ Սմբատ Նասիբյանը չի ուզում, որ Նաիրի կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ հայ ժողովուրդը թույլ չի տա»:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page