top of page

Էրդողանը կասի մանրամասներ, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին․ Հոխիկյան

  • Sep 19, 2021
  • 1 min read

ree

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՀՀ վարչապետը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք' այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։


Իրականում խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր։


ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, բայց այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։


Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը՝ խնայելով ՀՀ վարչապետին։ Որպեսզի հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Փաշինյանը և ինչ է քննարկել։ Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, բայց վստահաբար կասի, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։

Երբ ամիսներ շարունակ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։


Էրդողանն, իհարկե, կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր՝ մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է՝ փողով, ժպիտով ու խոստումներով պայմանավորվել դավաճանության մասին, հետո շանտաժով ստանալ ավելին ու զոհել դավաճանին»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page