top of page

Հայ զինվորը նույն անհաղթելին է, միայն հրաման ստանա․ Նաիրի Հոխիկյան

  • May 22, 2021
  • 1 min read

ree

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ շփման գծի տարբեր հատվածներից արդեն 2 օր է, ինչ ստանում է տեղեկություններ այն մասին, որ հայկական կողմը պաշտպանական աշխատանքներ է իրականացնում և ՀՀ տարածքը լավ պաշտպանված է թշնամուց։


Նա նշում է, որ եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց, թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել` խնդրելով չկրակել, քանի որ իրենք կռվելու մտադրություն չունեն։


Բացի այդ, պատահել է նաև, որ հայ զինվորները բառացիորեն ծեծի են ենթարկել թշնամու զինվորներին՝ ստիպելով հետ նահանջել դեպի ելման դիրքեր։


«Այլ կերպ ասած՝ հայ զինվորը նույն անհաղթելին է, միայն հրաման ստանա»,- կարևորում է մեդիափորձագետը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page