Հայ գերիների թիվը ավելանում է իշխանության ապիկարության ու մութ գործարքների պատճառով․ Նաիրի Հոխիկյան
- May 27, 2021
- 1 min read

Պատկերացնու՞մ եք, թշնամին մտել է ՀՀ տարածք և ոչ միայն հայհոյում ու ծեծում է մեր եղբայրներին, այլ նաև սկսում է գերեվարել։ Եվ այս ամբողջը նրա համար, որ հայ դիրքապահին արգելված է կրակել կամ գերեվարել թշնամուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
Նրա խոսքով՝ հայ գերիների թիվը ավելանում է բացառապես ՀՀ իշխանության ապիկարության ու մութ գործարքների պատճառով։
«Գերիներն ու պատերազմը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին պատասխան ապտակ չի ստացել։ Դրա բազմաթիվ տարբերակներ կան, նշեմ մեկը՝ շրջափակել ու կալանավորել Սև լճի մոտ տեղակայված ադրբեջանական 250 հոգանոց ջոկատը»,- գրել է նա։
Comments