top of page

Ադրբեջանցիները զանգում են արցախցիներին, առաջարկում գնել նրանց բնակարանները․ Հոխիկյան

Jun 24, 2021
1 min read


Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ադրբեջանցիները զանգում են Արցախի բնակիչներին, առաջարկում գնել նրանց տները։


«Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակիչներն այլ պետությունների հեռախոսահամարներից զանգեր են ստանում։ Դրանցով ադրբեջանցիները նրանց առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները՝ պատճառաբանությամբ, թե բոլոր դեպքերում այդ տներն առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։


Արցախում մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջ եկել, քանի որ զանգերը համակարգված բնույթ են կրում։


Այս առումով արցախցիները պետք է վստահ լինեն, որ այդ կերպ թշնամին կիրառում է հոգեբանական զենք մեր դեմ՝ փորձելով Արցախում խուճապ ու արտագաղթի ալիք կազմակերպել։ Ուշադրություն մի դարձրեք նման սրիկայություններին և յուրաքանչյուր այդպիսի զանգերին պատասխանեք Արցախում տարածված ամենավատ ձևակերպումներով։

Վախը և հուսահատությունն արցախցուն բնորոշ չէ»,- գրել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page