top of page

1999թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում. Նաիրի Հոխիկյան

Jun 16, 2021
1 min read


Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, և դա արվել է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի պահանջով։


Իսկ դուք գիտե՞ք, որ 1999թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում, հանդիպել այդ երկրի իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ և միայն ամռան վերջին է վերադարձել Հայաստան։


Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։ Հարգարժան տիկին Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page