top of page

Իշխանության խոսափողները հայտարարում են, թե ինձ մոտ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի բնօրինակը

Jul 17, 2021
1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել և կից գրառում արել.


«Փորձելով շեղել թեման՝ ՀՀ իշխանության խոսափողները և Հանրային խորհրդի նախագահը հայտարարում են, թե ինձ մոտ կա 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի բնօրինակը, ինչը իբրև թե ինձ են փոխանցել այլ քաղաքական ուժեր՝ այլ նպատակներով։


Քանի որ այս մարդկանց առաջ խնդիր է դրված ամեն ինչ իջեցնել առավելագույն պարզունակության մակարդակի, ասեմ, որ այլ խողովակներով փաստաթուղթ ստանալու կարիք չկա․ դրա բնօրինակը՝ ստորագրություններով, վաղուց հրապարակված է ՀՀ կառավարության կայքում։


Ստորև հրապարակում եմ փաստաթուղթը, որտեղ նշված են բոլոր գործողությունները, սակայն բաց է թողնված ստորագրման ամսաթիվը, ինչը լրացվել է ձեռքով, այն պահին, երբ Շուշին արդեն թշնամու ձեռքին էր ամբողջությամբ»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page