top of page

Նաիրի Սարգսյանը հայտնել է անհետ կորածների թիվը

Jun 17, 2021
1 min read


Այս պահին անհետ կորածների թիվը 275 է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:


«Անետ կորածներ հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,- պարզաբանեց նա:


Սարգսյանը հավելեց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում, սակայն կառավարություն է եկել, քանի որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատարի հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page