top of page

Հայաստանում 377 405 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ նախարար

Sep 23, 2021
1 min read

Եթե մարտին մարդկանց 10%-ն էր հակված պատվաստվելու, ապա այժմ այդ թիվը մոտ 40% է։ Այսօր խորհրդարանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով քննարկման ժամանակ այդ մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ այսօր պատվաստումների մակարդակը բավականին բարձր է։


«Երեկ իրականացվել է 9924 պատվաստում, ընդհանուր առմամբ՝ 377 405 մարդ է պատվաստվել, 133 031 քաղաքացի ստացել է նաև երկրորդ դեղաչափը»,- ասաց նա։


Նախարարը նշեց, որ Հայաստանում պատվաստման գործընթացը հապաղեց, քանի որ ապատեղեկատվության բավականին լայն հոսք կար։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page