Ինձ պահում էին 4х4 չափի մեկուսարանում. նախկին կին ռազմագերի

Կարինե Սարգսյանն այլևս չի կարողանում ժպտալ, խոշոր դեմքից սրբում է արցունքները: Կինը գերությունից է վերադարձել ամիսներ առաջ։ Նախկին ռազմագերու հետ զրուցել է BBC-ի լրատվական կայքի ռուսական ծառայությունը։
Կինը խնդրել է, որ իր պատմությունը ներկայացնելիս չնշեն իր իսկական անունը, հետեւապես հոդվածում օգտագործվել է պայմանական անուն։
«Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ հետևյալ տեքստը՝ «բարի գալուստ ձեր տուն»։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, ծածկոց, որը գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա չէր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ, պարզապես մեկ դարձավ»։
Կարինեն իրեն բուժքույր է անվանում։ Հոկտեմբերի երկուսին մի խումբ հայ զինծառայողների հետ ժամանել էր Ջաբրայիլ։ Մարտերն ընթանում էին ամբողջ թափով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում՝ pastinfo.am























Comments