top of page

«Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ»․Նարինե Դիլբարյան. «Իրավունք»

  • May 12, 2021
  • 1 min read

ree

«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում կայացրեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցությու­նից: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: Որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Իրավունքը» դիմեց Ն. Դիլբարյանին:


Բոլորովին վերջերս լքեցիք «ժառանգություն» կուսակցությունը: Ինչո՞ւ հենց այս պահին և առհասարակ ո՞ւմ եք տեսնում կուսակցության առաջնորդի պաշտոնում:


– Ես ոչ մեկին չեմ պատկե­րացնում այդ կուսակցության ղե­կավարի պաշտոնում, քանզի, եթե ես հեռացել եմ այդ կուսակցությու­նից, ինչո՞ւ պետք է պատկերացնեմ իրենց կառույցը: Եթե պատկերացնեի, ապա չէի հեռանա: Մենք ունենք ռազմավա­րական և մարտավարական լուրջ տարբե­րություններ, ես իմ տարիները նվիրեցի այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու հիմա որոշե­ցի, ապա ասեմ, որ այս պահը շատ վճռա­կան պահ է պետության համար:


Հայաս­տանն այսօր գերճգնաժամային իրավիճա­կում է: Եթե այս գերճգնաժամային իրավիճակում կուսակցությունները համախմբվել չեն կարողանում, գաղափարական գործուն քայլեր անել չեն կարողանում, ապա նրանց գոյությունն ինձ համար կասկածելի է:


Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել: Կուսակցությունը լքել է խոս­նակը, ևս երեք մարդ նույնպես լքել են, նաև ավագանու անդամներ են լքել: Հիասթափությունը շատ մեծ է, իրողությունից չի կա­րելի պահանջել մի բան, որը հնարավոր չէ: Ես վճռական գործողությունների կողմնակից եմ:


Հիմա խոսակցություններ կան, որ դուրս եկա և քանդեցի այդ կուսակ­ցությունը, բայց հավատացեք, ես չեմ քանդել այդ կուսակցությունը:


-Ովքե՞ր են այդ խոսակցությունները տարածում: Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:

-Այո, ինքը շատ ծանր է տանում:


-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցու­թյունը քանդելու մե՞ջ:

-Այո… Աստված իրենց հետ, ես իրենց խորը հաջողություններ եմ ցանկանում, եթե դրանք հնարավոր են…


-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցու­թյունը քանդելու մե՞ջ:

-Այո… Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել


-Այլ կուսակցությունից առաջարկ չե՞ք ստացել:

-Ստացել եմ, բայց հիմա ասել չեմ կարող»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page