NASA-ն Վեներա մոլորակում ուսումնասիրություններ կանցկացնի
Jun 7, 2021
1 min read

СВС-ն հաղորդում է, որ NASA-ն պատրաստվում է կրկին առաքելություն ուղարկել դեպի Վեներա։
NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը հայտարարել է ռոբոտների երկու նոր թռիչքների մասին դեպի ամենատաք մոլորակ: «Այդ երկու առաքելություններն ուղղված են հասկանալուն՝ ինչպես է Վեներան վերածվել դժոխային աշխարհի, որն ունակ է հալեցնել կապարն իր մակերևույթին»,-ասել է Նելսոնը:
DaVinci Plus անունով մեկ առաքելությունը կվերլուծի Վեներայի մթնոլորտը։ Այն պետք է պարզի՝ եղե՞լ է երբեւէ մոլորակում օվկիանոս և կարո՞ղ էր արդյոք այն բնակելի լինել: Veritas անունով մյուս առաքելությունը երկրաբանական ուսումնասիրություններով կզբաղվի։
Դա կլինի ԱՄՆ-ի՝ դեպի Վեներա առաջին առաքելությունը՝ սկսած 1978 թվականից:























Comments