ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչև 2022-ի հունիսը
Oct 6, 2021
1 min read

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովին ընդառաջ նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչև 2022 թվականի հունիս: Այդ մասին Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Գագաթնաժողվի մասնակիցները քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց» անվամբ, ինչպես նաև քննարկվել են Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները:
Ինչպես հավաստել է Միշելը, այդ ռազմավարությունը և արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք է հաստատվեն 2022 թվականի մարտին. հաղորդում է ՏԱՍՍ-ը:























Comments