ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հրթիռային ներուժի աճով. գլխավոր քարտուղար
Sep 7, 2021
1 min read

ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի միջուկային ներուժի աճով և թափանցիկ գործելու կոչ է անում: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով սպառազինման վերահսկողության և զանգվածային ոչնչացման զենք չտարածելու հարցով ՆԱՏՕ-ի ամենամյա համաժողովում:
«Ռուսաստանը շարունակում է անտեսել և խախտել կանոնները՝ զարգացնելով իր միջուկային հնարավորությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներինը»,- ասել է Ստոլտենբերգը:























Comments