top of page

Թուրքիայի F-16 կործանիչները միացել են Լեհաստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

Jul 9, 2021
1 min read

Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության առաքելության շրջանակում Թուրքիայի օդուժի 4 F-16 կործանիչներն այսօր ժամանել են Լեհաստան, այս մասին տեղեկացնում է Ahval-ը:


Առաքելության շրջանակում Լիտվայում և Էստոնիայում էլ ծառայության կանցնեն նաև Իսպանիայի ու Իտալիայի ռազմական օդանավերը:


Թուրքիան հակասությունների մեջ է ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ ռուսական զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի գնման պատճառով:


ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ S-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, որից հետո Թուրքիան պաշտոնապես հանվեց F-35 կործանիչների նոր սերնդի ապրիլյան ծրագրից:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page