top of page

Վրաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը

Oct 7, 2021
1 min read

Հոկտեմբերի 7-8-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` նոր նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի նախագահությամբ. այդ մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։


Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական պաշտոնյայի այցը Վրաստան վերահաստատում է ՆԱՏՕ-ի հաստատուն աջակցությունը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին:


Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր ռազմական մարմնի ներկայացուցիչները կքննարկեն Վրաստանին, ինչպես նաև տարածաշրջանին սպառնացող մարտահրավերներին։ Համատեղ նիստում կքննարկվեն ՆԱՏՕ-Վրաստան ռազմական համագործակցության հարցերն ու առաջնահերթությունները՝ ներառյալ Սև ծովի անվտանգության ամրապնդման քաղաքականությունը:


Նախատեսված են նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները Վրաստանի վարչապետի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:


Կոմիտեի ներկայացուցիչները կայցելեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոն (JTEC)՝ ծանոթանալու դաշինքի իրականացրած պաշտպանական ուժերի վերապատրաստման կարողություններին, նոր ենթակառուցվածքներին և համակարգերին:


Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Վրաստանի ջրային տարածք մուտք գործած ՆԱՏՕ-ի ​​ականազերծման խմբի հինգ նավերի մասին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page