top of page

Նավահանգստում գտել են Ջեյմս Կուկի նավի մնացորդները

  • Feb 5, 2022
  • 1 min read

ree

Ավստրալացի փորձագետները հայտարարել են, որ ամերիկյան Նյուպորտ քաղաքի նավահանգստում գտել են Endeavour նավի մնացորդները, որով նավարկել է հայտնի կապիտան Ջեյմս Կուկը։ ԱՄՆ նրանց գործընկերները կարծում են, որ ավստրալացի փորձագետները շտապել են այս եզրահանգման հարցում, տեղեկացնում է HighTech-ը։


Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի (ANMM) տնօրեն Քեւին Սամփթոնն ասել է, որ որոնումներից 22 տարի անց փորձագետները կարողացել են նույնականացնել Կուկի նավի խորտակման վայրը Նյուպորտի նավահանգստում։ «1998 թվականից մենք հետազոտում ենք այն վայրը, որտեղ, ինչպես կարծում էինք, խորտակվել է «Ինդեւորը», բայց, մինչ հաջողության մասին հայտարարելը, պետք էր հավաքել փազլի վեջին դրվագները։ Ելնելով արխիվային եւ հնագիտական ապացույցներից՝ ես համոզված եմ, որ դա «Ինդեւորն է»,- ասել է Սամփթոնը։


Նրա խոսքով՝ հետազոտողները եզրահանգումն արել են արխիվային տվյալների եւ հնագիտական վկայությունների հիման վրա։ Նա կարծում է, որ սա կարեւոր պատմական պահ է, քանի որ նավը մեծ դեր է խաղացել շատ երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ պատմության մեջ։


Բայց նրանց եզրահանգումներին չեն համաձայնել Ռոդ Այլենդի ստորջրյա հնագետների հասարակական միավորման (RIMAP) ամերիկացի հետազոտողները։ Նրանք ավստրալացի փորձագետների հետ միասին աշխատել են նավի մնացորդների ուսումնասիրման վրա։ «Այն, ինչ մենք տեսնում ենք նավաբեկության վայրում, կարելի է համարել Endeavour-ի մնացորդներ, բայց մեզ առայժմ չի հաջողվել գտնել անվիճելի ապացույցներ, եւ շատ հարցեր են մնում, որոնց պատասխանները կարող են հերքել դա»,- նշել է «Ռոդ Այլենդի ծովային հնագիտություն» նախագծի (RIMAP) հնագետ Քեթի Աբասը։


Հետազոտողներն առայժմ միասնական եզրահանգման չեն եկել։ Երկու կողմերը սպասում են անկախ փորձագետների գնահատման արդյունքներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page