top of page

Նավթն էժանանում է

  • Jan 27, 2022
  • 1 min read


Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են՝ նախորդ օրը 2 տոկոսով թանկացումից հետո։

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.85 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 87.99 դոլարի, WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը՝ 0.87 տոկոսով՝ հասնելով 86.59 դոլարի։


Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը մեկ օր առաջ 2014 թվականի հոկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ գերազանցել էր 90 դոլարը բարելի դիմաց, իսկ նավթը երկու օրվա ընթացքում թանկացել էր գրեթե 5 տոկոսով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page