Նախաճաշին ո՞ր մթերքներն են վտանգավոր առողջության համար
- Dec 23, 2021
- 1 min read

Նախաճաշին ո՞ր մթերքների օգտագործումն է վնաս հասցնում մեր առողջությանը։ Այդ մասին հայտնել է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Անաստասիա Տարասկոն։
Ըստ մասնագետի վնասակար է համարում դատարկ ստամոքսին թունդ թեյն ու սուրճը, քանի որ դրանք գրգռում են աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը եւ օրգանիզմը էներգիայով չեն լիցքավորում։
Վտանգավոր կարող են լինել նաեւ տորթերը, կոնֆետները եւ խմորեղենը, քանի որ դրանք պարունակում են շատ արագ ածխաջրեր, որոնք արագ ներծծվում եւ գլյուկոզայի բարձրացում են հրահրում։ Այս տարածված քաղցր մթերքների օգտագործման արդյունքում արագ սովի զգացում եւ գլխացավ է առաջանում:
«Յուղոտ միսը, ապխտած, մարինացված մթերքները մարսողության համար ծանր ուտելիքներ են։ Նման նախաճաշից հետո, որպես կանոն, առաջանում է քնկոտություն, նվազում է աշխատունակությունը»,- ասել է սննդաբանը։
Տարասկոն խորհուրդ է տվել սննդի բոլոր ընդունումների ժամանակ պահպանել սննդային ափսեի կանոնները, որի համաձայն ընդհանուր քանակի մոտ մեկ քառորդը պետք է կազմեն սպիտակուցները։
«Դա կարող է լինել ձու, կաթնաշոռ, հնդկահավ, հավ, որեւէ անյուղ ձուկ։ Կեսը պետք է կազմեն բանջարեղենն ու մրգերը, մեկ քառորդը՝ երկար ածխաջրերը կամ ամբողջահատիկները»,- նշել է սննդաբանը:


























Comments