top of page

Նախագահը տեղյակ չէ, թե Փաշինյանը ինչ փաստաթուղթ է ստորագրելու

May 20, 2021
1 min read

«Հանրապետության նախագահը Ձեր նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին:


Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մենք երկրի նախագահից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածությունը պահի, ապա ինքը կստորագրի փաստաթուղթ, որը, իր ձևակերպմամբ, 100 տոկոս ՀՀ շահերից է բխում։ Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը հայտնի չէ։ Երեկվանից սկսած՝ տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ կապված այդ փաստաթղթի բովանդակության հետ։ Ընդդիմադիր շրջանակներից կան պնդումներ, որ խոսքը տարածքային զիջումների (մասնակվորապես՝ Տավուշի մարզի որոշ գյուղերի) մասին է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց, որ այն տարածքային զիջումների մասին չէ և նշեց, որ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page