top of page

ՀՀ նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Apr 25, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է հրամանագրում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Նշենք, որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Նյութի աղբյուրը՝ 168.am


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page