top of page

Կբարձրանան ավտոճանապարհների սպասարկման արժեքները․ ՏԿԵՆ նոր նախագիծ է ներկայացրել

  • Sep 20, 2021
  • 1 min read

ree

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման e-draft կայքում քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել՝ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2010-ի նոյեմբերի 4-ի թիվ 1419-Ն որոշման մեջ։


Իրավական ակտի ընդունման նպատակն է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022-ին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:


Ներկայում ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները, դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով դեռ 2010 թվականին կատարված աշխատանքների արժեքի հաշվարկները: Անցել է 10 տարի՝ բարձր գնաճի պայմաններում աշխատանքներն իրականացվում են նույն արժեքով:


Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանգամանքն ուղղակի ազդում է աշխատանքի որակի վրա, կապալառու կազմակերպություններին դժգոհության տեղիք է տալիս, նրանք հրաժարվում են առկա պայմաններով մասնակցել գնման ընթացակարգերին, ինչը պետության գերակա ոլորտի շուկայում անխուսափելիորեն առաջացնելու է պահանջարկի և առաջարկի մեծ ճեղքվածք: Գնային քաղաքականության նման պայմաններում հնարավոր չէ ապահովել ճանապարհների սպասարկման որակի բարձրացումը, մինչդեռ ֆինանսական միջոցների արդյունավետ հատկացման պարագայում ճանապարհների պահպանումը հանդիսանում է հուսալի ներդրում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page