«Սպիտակ պարկեր, նախարարության անհասկանալի բառակույտ»․ նախկին իմքայլական պատգամավորի գրառումը
- Jun 1, 2021
- 1 min read

«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Խելագարվելու և գոռալու ուժ անգամ չկա... սպիտակ պարկեր, սպիտակ պարկեր, նախարարության անհասկանալի բառակույտ- պարզաբանում, պետության չգոյություն, իսկ մինչ այդ, զուգահեռ իրականության մեջ` ոչինչ չասող կարգախոսներ, նկարներ, ժպիտներ, խոստումներ, հոխորտանքներ, մեղադրանքներ։ Տեսնես ի՞նչն է սթափեցնելու այսքանից հետո, պետության ու պետականության վերջնական կորու՞ստը, թե՞ դա էլ կփաթաթենք մի պարկի մեջ ու կերգենք կորսված հայրենիքի երգը, մենք հայրենիքի կորսվածն ենք սիրում, էդպես հեշտ է, պաթոսն էլ` որքան ուզես։
Իրենք էլ իրենց ծնողների երեխաներն էին, որոնց պետությունն էր պարտավորվել պաշտպանել, պաշտպանել կամ գոնե ստեղծված իրավիճակում` պատվել ու հերոսացել»։


























Comments