Դրոշի կեղծ նկարն ավելի շատ է տարածվում, քան Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ Աբրահամյան

Մեր հասարակության լրջագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դրոշի կեղծ նկարը տասնապատիկ ավելի շատ է տարածվում ու հայրենասիրության խեղված ալիքով թնդում, քան պատմական կարևորության լուրը` Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարան մուտքը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան)։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Սա իրապես պատմական իրողություն է, որի համար ահռելի ջանքեր են ներդրվել, շնորհակալ եմ Yeghishe Kirakosyan-ին ու իր թիմին պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատանքի ու նվիրումի համար։
Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված նկարն է։
Այո, ողջ աշխարհում է կեղծ լուրը տարածվում առնվազն 100 անգամ ավելի արագ ու «խանդավառությամբ», բայց երբ դրանք տարածվում են նաեւ մասնագիտական շրջանակներից` ուղղորդված ու նպատակադրված, հստակ է դառնում մեր ձախողումների ևս մի աղբյուր. մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը, պետության դեմ պայքարից ու պետությանը վնասելուց։
Տարածե'ք այս նկարը, սա' է մեր պետության համար կարեւոր ու առաջնային»։























Comments