top of page

1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն վայելում է իշխանությունը․ Արսեն Ջուլֆալակյան

Sep 27, 2021
1 min read

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ նման աղետ բերես նրա գլխին, հետո էլ շարունակես հաճույք ստանալ հետևանքներից: Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:


Եվ այսքանից հետո դեռ մարդիկ կան,որ ասում են, այլ ելք չուներ, ստիպված էր… դեռ ցիտողներ կան նրան, նույնիսկ «ձերդ գերազանցություն» անվանողներ…


1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page