top of page

Ո՞վ կփոխարինի ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանին խորհրդարանում

Oct 30, 2021
1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նազելի Բաղդասրայանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Այդ մասին խորհրդարանում երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Բաղդասարյանը ստանձնելու է Շիրակի մարզպետի պաշտոնը։ MediaHub-ի հետ զրույցում այսօր նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր՝ մարզպետ դառնալու լուրը։


«Այս պահին չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Նազելի Բաղդասրայանը։


Բաղդասարյանին, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կփոխարինի Միքայել Թումասյանը, որը ՔՊ նախընտրական ցուցակի 86-րդ համարն է։


Նշենք, որ Միքայել Թումասյանը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page