top of page

Ընդդիմության օգտին քվեարկած մեր հայրենակիցները մեզ ձայն տալով փոխում էին իշխանությունը․ Բաբայան

  • Sep 11, 2021
  • 1 min read

ree

Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել են մեզ կոշտ քննադատել։ Նրանք ունեն այդ իրավունքը։ Ավելին՝ այդ իրավունքը հենց նրանք ունեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։


«Ընդդիմության օգտին քվեարկած մեր հայրենակիցները մեզ ձայն տալով փոխում էին իշխանությունը: Նրանք վռնդում էին գործողներին և դրանց կողմից հափշտակված պետության կառավարումը մեզ էին փոխանցում: Այսինքն այդ մարդիկ իրենց քվեով մեզ նշանակել են ոչ թե ընդդիմություն, այլ՝ իշխանություն: Մենք գիտենք, թե ինչ պետք անել իշխանություն լինելու դեպքում, և մեր ընտրողների հետ հենց դա ենք համաձայնեցրել, որ մեզ ընտրելով մենք անելու ենք այսպիսի քայլեր և հասնելու ենք այս արդյունքներին:


Սակայն իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք դարձանք խորհրդարանական ընդդիմություն: Մեր ընտրողները չեն ձևակերպել սպասելիքները մեզանից՝ որպես ընդդմություն: Այժմ այդ քննարկումները կատարվում են պոստ ֆակտում և ձևավորված չէ, թե ինչ ընդհանուր միասնական պահանջ ունեն նրանք մեզանից։


Եվ հիմա, կարծում եմ, կարիք կա որևէ եղանակով մեր ընտրողների հետ այդ հարցը հստակեցնելու: Կարիք կա հարցնելու մեր ընտրողներին, թե ինչ հանձնարարություն ունեն մեզ տալու արդեն որպես խորհրդարանական ընդդիմություն»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page