top of page

ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից մոտ 20 տոննա նեկտարինի ներկրումը

Sep 22, 2021
1 min read

«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի խմբաքանակի մուտքը Ռուսաստանի տարածք. հայտնում է գերատեսչության կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը, գրում է minval.az-ը: «Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում չի թույլատրվել ներմուծել նեկտարինի մեկ խմբաքանակ (18,7 տոննա)՝ Ադրբեջանի Հանրապետությունից և երկու խմբաքանակ (39,3 տոննա)՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նման որոշման պատճառը մրգերում Monilinia fructicola (Winter) Honey-ի (պտղատու մշակաբույսերի վտանգավոր հիվանդություն) հայտնաբերումն է: Հաղորդվում է, որ ապրանքի սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել խախտման համար: Ապրանքները վերադարձվել են արտահանող երկրներ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page