top of page

Նյու Յորքում կինն առաջին անգամ կղեկավարի ոստիկանությունը

Dec 16, 2021
1 min read

Նասսաու շրջանի դետեկտիվների բաժնի ղեկավար Քիչանտ Սյուելը կգլխավորի Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքը: Նա առաջին կինն է, որ ստանձնել է այս պաշտոնը. հաղորդում է New York Times-ը։


Նշվում է, որ Սյուելի նշանակումը դիտվում է որպես Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսի առանցքային որոշումներից մեկը, որը պաշտոնը ստանձնելու է հունվարի 1-ից և ներկայումս ձևավորում է իր վարչակազմը։


Նասսաուի ոստիկանական ուժերում իր 23 տարվա ծառայության ընթացքում աֆրոամերիկացի Սյուելը աշխատել է թմրանյութերի վերահսկման և բարձր մակարդակի հետաքննության ոլորտում: 2020 թվականի սեպտեմբերին նա դարձել է դետեկտիվների բաժնի պետ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page