top of page

Նյու Յորքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կա առնվազն 8 զոհ

Sep 2, 2021
1 min read

Առնվազն ութ մարդ է զոհվել Նյու Յորքում և Նյու Ջերսիում «Իդա» փոթորիկի հետևանքով ծագած ջրհեղեղների պատճառով։ Նյու Յորքի ոստիկանության տվյալներով` զոհերից հինգը հայտնաբերվել են Քուինզ թաղամասում, ևս մեկ զոհ է արձանագրվել Բրուքլինում։


Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ տեղի ունեցածը «եղանակային աննախադեպ երևույթ» անվանելով։


Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ` ջրհեղեղների հետևանքով դադարեցվել է օրական երկու միլիոն ուղևոր տեղափոխող Նյու Յորքի մետրոպոլիտենի աշխատանքը, ինչպես նաև որոշ օդանավակայաններից նախատեսված թռիչքների մեծ մասը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page