top of page

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը

Jun 24, 2021
1 min read


Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` ԵՎՐՈ 2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ակտիվ մասնակցություն է ունեցել բանաձևի ընդունման գործընթացում։


«Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում 2020-ի վերջին 40-օրյա պատերազմից հետո խախտվել է հրադադարի պայմանագիրը և պատերազմի միջազգային օրենքը, ավելի քան 200 հայ ռազմագերիներ դեռ պահվում են, այդ թվում ՝ Բաքվում, և որ կա նաև «Ռազմական ավարի պուրակ», որը կահավորված է այդ թվում զոհված հայերի սաղավարտներով, հաշվի առնելով քաղաքական-ռազմական իրավիճակն Ադրբեջանում, կառավարությանը կոչ է արվում կառավարական պատվիրակություն չուղարկել Բաքու, եթե Հոլանդիայի ազգային հավաքականը մասնակցի ֆուտբոլի մրցույթին Բաքվում»,-ասված է բանաձևում։






 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page