top of page

Նիդեռլանդների վարչապետը հայտնել է, որ երկրի միապետը կարող է ամուսնանալ ցանկացած սեռի անձի հետ

Oct 13, 2021
1 min read

Նիդեռլանդների միապետը կարող է ամուսնանալ ցանկացած սեռի անձի հետ՝ առանց գահի իրավունքից զրկվելու. հայտարարել է վարչապետ Մարկ Ռյուտեն, գրում է The Guardian-ը:


Ռուտեն այդ մասին հայտնել է, երբ պատասխանել է խորհրդարանի այն հարցերին, որոնք ծագել էին վերջերս գրված «Ամալիա, հերթապահ կանչեր» գրքի առնչությամբ, որում կա պնդումն առ այն, որ հին օրենքները, ըստ երևույթին, բացառում են գահին նույնասեռ զույգի հնարավորությունը, չնայած Նիդեռլանդներում միասեռ ամուսնություններն օրինական են 2001-ից:


Գիրքն արքայադուստր Ամալիայի՝ ներկայիս միապետ Վիլեմ-Ալեքսանդրի 17-ամյա ժառանգի մասին է: Ամալիան այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի արել, և նրա անձնական կյանքից քիչ բան է հայտնի:


Ռյուտեն նկատել է, որ «ժամանակները փոխվել են»,:


«Կառավարությունը կարծում է, որ ժառանգը կարող է ամուսնանալ նույն սեռի անձի հետ: Հետևաբար, կաբինետը չի գտնում, որ գահի ժառանգը կամ թագավորը պետք է հրաժարական տան, եթե կամենան ամուսնանալ նույն սեռի զուգընկերոջ հետ», - գրել է Ռյուտեն խորհրդարանին ուղղված նամակում:


Նիդեռլանդներում թագավորական ամուսնությունները խորհրդարանի հաստատման կարիքն ունեն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page