Նիգերում անհայտ անձինք 37 խաղաղ բնակչի են սպանել
Aug 18, 2021
1 min read

Նիգերի հարավ-արևմուտքում գտնվող գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ անհայտ անձինք 37 խաղաղ բնակչի են սպանել, հայտնում է Reuters-ը:
Հարձակումը տեղի է ունեցել Բանիբանգու կոմունայում՝ Մալիի սահմանի մոտակայքում, որտեղ այս տարի իսլամիստ գրոհայինները հարյուրավոր խաղաղ բնակիչների են սպանել:
Նիգերի Տիլաբերի և Թահուա շրջաններում զինված խմբավորումները 2021 թվականին ավելի քան 420 խաղաղ բնակչի սպանել են և տասնյակ հազարավոր մարդկանց վտարել են իրենց տներից, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:























Comments