Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

«Նշված անձի հայտարարություններին եթե անդրադառնամ, ընտրական պրոցեսը կանլրջանա»,- այս մասին այսօր Հովտաշատ համայնքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին չարձագանքելուն։
Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի այն պնդմանը, որ վարչապետի պաշտոնին հավակնողները պետք է հոգեբուժական քննության ենթարկվեն, ցույց տվեց Քոչարյանի՝ առյուծի վրա նստած լուսանկարը և ասաց․ «Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ։ Այս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել։ Էդ շատ լավ գաղափար է, որ Հայաստանում պետք է ղեկավար պաշտոնների հավակնող մարդկանց հոգեբուժական փորձաքննության ենթարկել, որովհետև եթե այդ պրակտիկան 1998թ-ին գոյություն ունենար, որ երկրի ղեկավարը հոգեբուժական փորձաքննության ենթարկվեր, ենթադրվում է, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա։ Եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «Բարև, Ռո՛բ» ասելու համար մարդուն չէին տանի, զուգարանում ծեծելով սպանեին»։























Comments