Նիկոլ Փաշինյանի թիկնապահներն ու ոստիկանները շղթա էին կազմել, որպեսզի քաղաքացիները չմոտենան
Jun 9, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 9-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում։ Քարոզարշավը եզրափակվեց երթով։
Երթի ժամանակ անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները մի քանի շրջան էին կազմել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների շուրջ, որպեսզի թույլ չտան, որ քաղաքացիները նրանց մոտենան։
Նկարվելու ցանկություն ունեցողները շատ էին, բայց միայն «ընտրյալներին» էին թույլ տալիս անցնել շղթան ու մոտենալ Փաշինյանին, իսկ լուսանկարվելուց հետո թիկնապահներն արագ հեռացնում էին քաղաքացիներին տարածքից։























Comments