top of page

Շատերը անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ․ Փաշինյան

Jan 13, 2022
1 min read


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին:


«Մեր քաղաքականությոնը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», - ասաց նա:


Փաշինյանը նշեց, թե շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ:


«Մենք հետևողական շարժվելու ենք այս ճանապարհով ու պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր, սա քաղաքական մեր ամենակարևոր անելիքն է, առավել ևս, 2020 թվականի պատերազմից ու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page