top of page

Ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Jun 29, 2021
1 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Վարչապետի պաշտոնակատարը խորհրդակցությունից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում ասում է. «Երկար տարիներ է՝ արձանագրում ենք աննախադեպ շոգ: Սա այլևս ոչ թե առանձին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն: Սա նշանակում է՝ խնդիրները, որոնք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում մեզ համար նոր մարտահրավերներ են ձևակերպվում»:


Նա նաև ընդգծել է, որ ավանդական ոռուգումն ապագա չունի։


«Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- ասել է նա։








 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page