Այո՛, օր առաջ պետք է սահմանագծման գործընթացը սկսվի․ Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր խորհրդարանում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե երբ է ավարտին հասնելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանածման գործընթացը։
Նա նշեց, որ ինքը վերջերս է եղել Կապանում, և քաղաքացիներին ամենաշատն անհանգստացնում է ճանապարհների ապաշրջափակումն ու սահմանագծումը։ Դանիելյանը տեղեկացրեց, որ բնակիչներին հուզում է՝ ե՞րբ է ավարտվելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հստակ ժամկետներ չի կարող նշել։ Նա նկատեց, որ դեռ մայիսին պետք է գործընթացը տեղի սկսվեր, բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով, չի իրականացվել։
«Ես կարծում եմ, որ այո՛, օր առաջ պետք է այդ գործընթացը սկսվի, և ես հույս ունեմ՝ մեզ կհաջողվի դա իրականացնել։ Այս պահին կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներ ենք ունենում։ Դա կարևոր գործընթաց է, այդ թվում՝ անվտանգությունը պահելու համար, ուստի պետք չէ որևէ դավադրություն փնտրել»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։























Comments