top of page

Տիկի՛ն Կյուրեղյան, հանգստացեք․ Ալեն Սիմոնյանը պատգամավորին նախազգուշացում արեց, կրքերը լարվեցին

Aug 24, 2021
1 min read

Խորհրդարանում կրկին բորբոքվել են կրքերը։ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին հիշեցրեց, որ, երբ իրենք գնդակահարության տեսարաններ էին բեմադրում, այդ ժամանակ պետք է մտածեին ժողովրդի կարծիքի մասին։ Նա ամբիոնից դիմելով Վարդևանյանին, ասաց, որ նրա մատնանշած՝ հողերի դիմաց հինգ միլիարդի մասին պետք է գնա ու իր վստահորդի հետ խոսի։ Այդ պահին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղից խոսեց, ապա նրան արձագանքեցին ՔՊ-ական պատգամավորները։ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց Կյուրեղյանին, ՔՊ-ականներին էլ հորդորեց տեղից չարձագանքել։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page