Ուզում ենք մի քիչ էլ մեր կառուցած ճանապարհները գովազդենք. Փաշինյանը՝ «Վարչապետի գավաթի» մասին
Aug 27, 2021
1 min read
Գեղարքունիքի մարզում` Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։
Կառավարության որոշմամբ 25.7 մլն դրամ հատկացվեց մրցաշարի իրականացման համար: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:
«Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավմամբ»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով ծրագրին, ասաց․ «Ուզում ենք մի քիչ էլ մեր կառուցած ճանապարհները գովազդենք»։























Comments