top of page

Ադրբեջանի պահվածքը վկայում է` նման միջադեպեր կարող են էլի լինել․ Փաշինյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Aug 27, 2021
1 min read

Կառավարության ծրագրի հիմնական ասելիքը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան ստեղծելը։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիք մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։


«Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի դեկտեմբերի պայմանավորվածություններին։


Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը քաղաքական նպատակ ունի՝ հարվածել Հայաստանի խաղաղության օրակարգին։


«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր կարող են էլի լինել»,- նշեց Փաշինյանը։


Նա նշեց, որ Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհների վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page