top of page

Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքների բուժօգնությունը՝ պետբյուջեի հաշվին․ «Հետք»

Sep 13, 2021
1 min read

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Այդ մասին հայտնում է Hetq-ը:


«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։


Մեկ այլ փոփոխությամբ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։

Վերը նշված օրենքի 7․2 և 7․6 հոդվածների համաձայն՝ համապատասխանաբար հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ։ Հրապարկված օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, ուստի առաջարկվում է ընդլայնել օրենքի երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա։


Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page