Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին սպառնացել է զենքով հասնել նրա աշխատասենյակ. «Aravot.am»
Nov 4, 2021
1 min read

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազի բանավոր ցուցմամբ նյութեր են նախապատրաստվում քաղաքացի Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմում-բողոք-վերջնագրի առնչությամբ: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից ստացվել է Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոք-վերջնագիրը:
Այդ դիմում-բողոքում քաղաքացին նշել է, որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել: Նրա պնդմամբ՝ այդ պատճառով նա ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով մուտք գործել ՀՀ կառավարության շենք, հասնել մինչև վարչապետի աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում իր կողմից սպանված անձանց համար պատասխանատու կլինի ՀՀ վարչապետը:























Comments