Նիկոլ Փաշինյանը Հովտաշատում անեկդոտ պատմեց

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հովտաշատ համայնքում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին և հայերենի իմացությանը, անեկդոտ պատմեց։
«Բնականաբար, երբ 1998թ-ին կեղծ տեղեկանքով Հայաստան եկավ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հիմա, այն ժամանակ էլ շատերը զբաղվում էին նրա հայերեն խոսակցությունն ուղղելու համար, և այդ հայերեն խոսակցությունն ուղղելու ընթացքում դասախոսներից և դասատուներից մի մասը նրան ասում են՝ պարոն Քոչարյան, դե գրական հայերենով պետք չէ, էլի, անընդհատ «հա» ասել, չի կարելի «հա» ասել, պետք ա ասել՝ «այո»։ Համաձայն էդ անեկդոտի՝ մի օր Քոչարյանը դիմում է իր օգնականին, ասում ա՝ լսի, էդ մեր դերձակին ասեք՝ էս շալվարիս մետկայով զբաղվի, որովհետև այո, բարձրացնում եմ, այո իջնում ա»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի պատմած անեկդոտը ծիծաղի ալիք առաջացրեց նրա աջակիցների մոտ։























Comments