top of page

Սա գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում․ Նիկոլ Փաշինյան

May 27, 2021
1 min read

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքին։

Նա մասնավորապես նշեց, որ,-«Հայաստանի Զինված ուժերի 6 զինծառայող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն, դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ»։


Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ իր կողմից նշված գործողությունները իրականացվել են Հայաստանի սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ «Իհարկե, հետագայում արդեն եղել է, այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները դեռ իհարկե պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ, և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,- նշել է Փաշինյանը։


Փաշինյանի խոսքով նման միջադեպները տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող։

Aa

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page