top of page

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին

May 17, 2021
1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նամակում ասված է.


«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:


Համոզված եմ, որ պետական գործունեության հարուստ փորձը, Ձեզ բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ղազախստանյան հարաբերությունների ներուժի իրացմանը:


Մշտապես ջերմությամբ եմ հիշում մեր շփումը և ակնկալում եմ առաջիկայում ողջունել Ձեզ Հայաստանում` համաձայն առկա պայմանավորվածության:


Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page