top of page

Մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Նիկոլ Փաշինյան

May 20, 2021
1 min read

«Մենք 30 տարուց մի քիչ պակաս Վրաստանի հետ դեմարկացիայի գործընթաց ենք անցնում: Սահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտ 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է: Մենք պետք է լուծենք այդ հարցերը»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը նշեց, որ իրենց մեծագույն խնդիրը ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է․ «Մենք պետք է գնանք այս ճանապարհով: Բայց իլյուզիաներ չունենանք, որովհետև դա միայն մեզանից չի կախված: Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող են իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց դա նշանակում է, որ մենք ուզում ենք մեր շրջափակման քաղաքականությունը շարունակել: Չի կարելի, պետք է գնալ լուծումների»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page